Բաժիններ՝

Երևան քաղաքի դատախազի վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվել

Այսօր՝ օգոստոսի 2-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Բորիս Աղասարյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Աղասարյանը հանդիսանում է Երևան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանի վարորդը:

Հուլիսի 25-ին, Երևան-Երասխ ավտոճանապարհի Մխչյան գյուղի վարչական տարածքում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք էր արել, որից պարզ երևում էր, թե ինչպես էին Երևան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանն ու նրա վարորդը երթևեկում՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով: Նրանք առանց ամրագոտու էին:

Վերջին ժամանակներս Երևանում ավելացել էր ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում՝ ողբերգական, և բոլոր վթարների հարցերով Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչների նախապատրաստած նյութերը դատարաններ ուղարկվելուց առաջ ուսումնասիրվում էր Երևան քաղաքի դատախազության կողմից, իսկ ծանր մահվան ելքերով ավտովթարներն ու վրաերթերը՝ անձամբ ուսումնասիրում էր Հ. Բադալյանը և որոշ վթարներում ճիշտ կարծիք հայտնում, որ եթե վարորդներն ու ուղևորները կրած լինեին ամրագոտի, հնարավոր էր՝ վթարը ողբերգական ավարտ չունենար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս