Բաժիններ՝

«Ձկնորսություն» քաղաքապետարանի դիմաց (լուսանկարներ)

Այսօր առավոտյան անժամկետ նստացույց անող Գոռ Առաքելյանը, Վահագն Մինասյանը և Սուրեն Սահակյանը «ձուկ են որսացել» քաղաքապետարանի «ջրերում», դարձյալ աշխատակիցներին թռուցիկներ բաժանել` հորդորելով չսատարել Նավասարդյանին ու Համբարձումյանին և մի քիչ վիճել ոստիկանների հետ: Այս մասին հաղորդում է Galatv.am-ը:

Վիճաբանության պատճառն այն է եղել, որ տղաները իրենց մեքենայի կայանատեղիի տարածքում փակցրել են պաստառներ, որոնք նայում են դեպի փողոց, իսկ ոստիկանները փորձել են հանել պաստառները: Տղաները ոստիկաններին առանձնապես չեն էլ փորձել խանգարել, այլ ուղղակի բացատրել են, որ իրենք օրենքի սահմաններից դուրս չեն եկել և առաջարկել են իրենց արարքում իրավախախտումն ապացուցելու դեպքում հանել դրանք, որից հետո ոստիկանները պաստառները թողել են տեղում:

Երբ տղաները թռուցիկներ են բաժանել, դարձյալ քաղաքապետարանի աշխատակիցները մեծամասամբ դրանք չեն վերցրել կամ ճմրթել ու պատռել են:

Իսկ «ձկնորսությամբ» զբաղվել է Գոռը, քանի որ քաղաքապետարանի մոտ առաջացել են բարենպաստ պայմաններ դրա համար:

Ի դեպ, այսօր քաղաքապետարանի մոտ իսկապես պայմանները նպաստավոր էին ձկնորսության համար, քանի որ գազոնը բավականին շատ էր ջրվել, սակայն դրա դիմացի պուրակը, որտեղ նույնպես կանաչ խոտ և ծաղիկներ կան, գրեթե չէր ջրվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս