Գնում են ու գնում. մամուլ
«ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիների Հայաստանից մեկնման և ժամանման մասին պաշտոնական վիճակագրությունը, որը պարզապես սարսափելի է»,- գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն և շարունակում.
«Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 1 մլն 17 հազար և ժամանել 922 հազար ՀՀ քաղաքացի: Տարբերությունը, այսինքն բացասական հաշվեկշիռը կազմել է ավելի քան 123 հազար: Սա մոտ 30 տոկոսով գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը:
Մինչև տարեվերջ բացասական հաշվեկշիռը որոշ չափով կնվազի շնորհիվ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների որոշ մասի վերադարձի: Բայց հաշվի առնելով նշված վիճակագրությունը, այսօր արդեն կարելի է պնդել, որ 2013 -ին Հայաստանից արտագաղթած քաղաքացիների, թիվը կկազմի մոտ 80 հազար մարդ:
Ակնհայտ է, որ Հայաստանից արտագաղթը սարսափելի տեմպերով աճում է: Պաշտոնական տվյալներով, միայն վերջին 3 տարիներին ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է մոտ 200 հազար մարդ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: