Սինգապուրի տնտեսական մոդելը դարձավ Վրաստանի բարեփոխումների հաջողության երաշխիք. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ու Սինգապուրի նախագահներ Միխեիլ Սաակաշվիլին և Թոնի Թան Կեն Յամը քննարկել են երկու երկրների միջև հետագա համագործակցության հարցը: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը:

Սաակաշվիլին Սինգապուրում է գտնվում աշխատանքային այցով: Վրացական պատվիրակության կազմում են գտնվում Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն ու խորհրդարանի անդամներ:

Հանդիպման ժամանակ երկու երկրների նախագահները քննարկել են ապագա փոխհարաբերություններն ու համագործակցության խորացման հեռանկարները: Հանդիպման գլխավոր թեման է եղել վերջին տարիներին Վրաստանի կողմից հաջողությամբ իրագործված տնտեսական բարեփոխումները:

Սաակաշվիլին ընդգծել է, որ Սինգապուրի մոդելը Վրաստանի համար երաշխիք է դարձել հաջողությամբ բարեփոխումներ իրագործելու համար: Վրաստանի ու Սինգապուրի նախագահները քննարկել են նաև քաղաքական հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031