ՌԴ-ն ու ԵՄ-ը պլանավորել են վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը ստորագրել մինչև տարեվերջ
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու ԵՄ-ը պլանավորել են վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը ստորագրել մինչև ընթացիկ տարեվերջ: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Անվար Ազիմովը:
Վերջինիս խոսքերով՝ ռուսական կողմն ընդառաջ է գնացել իր գործընկերներին՝ կապված ծառայողականների անձնագրերի կատեգորիային առնչվող և չկարգավորված հարցերի հետ: Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը ներկայումս ակնկալում է Բրյուսելի դրական պատասխանը:
Արդեն մի քանի տարի է, ինչ բաց է մնում Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի վերացման հարցը: