Բաժիններ՝

Իրանը սկսել է Արաքս գետի ջրերն Ուրմիա լիճ ուղարկելու նախագծի իրագործումը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 27-ին Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմեդ Ռեզա Ռահիմին և էներգետիկայի նախարար Մեջիդ Նամջուն մասնակցել են Արաքս գետի ջրերը չորացող Ուրմիա լիճ և Մարանդի հովիտ ուղարկելու նախագծի իրագործման մեկնարկին:

Օրեր առաջ այդ նախագծի իրագործման համար օտար գործընկերների հետ ստորագրվել է 875 միլիոն եվրո կազմող ներդրումային պայմանագիր: Նախագիծը նախատեսում է Արաքս գետի ջրերն ուղղել Ջուլֆայի, Մարանդի, Թավրիզի հովիտներ:

Նախագծի շրջանակներում, Իրանում կլուծվի նաև 8 քաղաքի և 81 գյուղի խմելու ջրի հետ կապված խնդիրները: Ուրմիա լիճը ցամաքել է 2/3-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031