Բաժիններ՝

Գյումրեցի ազատամարտիկները՝ «Սմերչ»-ի մասին

Գյումրիում նստացույց հայտարարած ազատամարտիկները այսօր ասուլիս են հրավիրել, անդրադարձել իրենց սոցիալական խնդիրներին, դժգոհել երկրի իշխանություններից, քննադատել ՀՀ կառավարությունը, սակայն  հայտարարել են, որ ինչ էլ լինի, իրենք բոլորը միասին պարտավոր են ու պատրաստ են ցանկացած պահի դիմագրավելու թշնամուն, որովհետև Հայաստանն ու Արցախը հավասարապես բոլորինն են:

Ինչպես գրում է ԳԱԼԱ-ն, ազատամարտիկներն անդրադարձել են նաև «Սմերչ» կոչվող զինատեսակին՝ բացատրելով, որ այն մասսայական ոչնչացման հարձակողական զենք է:

«Դա մեծ ավերածություններ է առաջացնում: Դե բնական է, երեւի թե կարճ ասեմ, իմ կարծիքն է, մենք շատ վատ արտաքին քաղաքականություն ենք վարում»,-ասաց հանդիպմանը ներկա ազատամարտիկներից Տիգրան Հարությունյանը:

Բայցևայնպես, ազատամարտիկները հայտարարել են, որ իրենք ցանկացած պահի պատրաստ են գնալու ռազմաճակատ և Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններից էլ վախեցող չեն: Իսկ գյումրեցի ազատամարտիկներից մեկն էլ գյումրեցուն բնորոշ հումորով արձագանքել է.

«Մենք որսորդական հրացանով ենք սկսել, ուժեղ գմփոցները վախեցնող էին, բայց հետո այնպիսի գմփոց տեսանք, որ էլ հեչ բանից չէինք վախենում: Ոչ ոք ոչ մի բանով չի կարող մեզ վախեցնել: «Սմերչ»-ը չէ, «Սմերչ»-ի հերն էլ գա, բան չեն կարող անել: Եթե զինվորը զենքը ձեռքին կանգնած է, ոչ մի բանից չպիտի վախենանք, էդ զինվորից պիտի վախենան իրանք, վախենալուն էդ զինվորն է, «Սմերչ»-ի տիրու հերը անիծելու ենք»,-ասաց Մնացական Մուրադյանը:

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ

Քրիստինա Մկրտչյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս