Բաժիններ՝

Տավուշի մարզում գյուղացիներից շատերն իրենց հողերը չեն մշակում

Սահմանամերձ Տավուշի մարզում, մարզպետարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ բնակվում է շուրջ 132,0 հազար մարդ, որից 52.6 հազարը բնակվում են քաղաքներում: Սահմանամերձ այս մարզն ունի շուրջ 40 կմ միջպետական սահման, որից մեծ մասը` 350 կմ-ն, սահմանակից է Ադրբեջանին, 50 կմ հատվածը` հարևան Վրաստանին: Մարզի գյուղացիական տնտեսությունները զբաղվում են այգեգործությամբ, անասնաբուծությամբ, բուսաբուծությամբ, մեղվաբուծությամբ և կերարտադրությամբ: Սահմանին հարակից գյուղական բնակավայրերից արտագաղթը գնալով մեծանում է, գյուղացիներն իրենց հողերը շատ հաճախ չեն էլ մշակում, և  հիմնական պատճառը թշնամու կողմից անդադար արձակվող գնդակներն են: Մարզպետարանի ՏԻ ԳՄ վարչության պետի տեղակալ Հայկ Փաշինյանի փոխանցմամբ՝ մարզի գյուղական համայնքներից ամենափոքրում բնակվում է 185 բնակիչ:

Լուսանկարը` հեղինակի
Տավուշի մարզ

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս