Yandex-ի համահիմնադիրը չի մահացել, նա կոմայի մեջ է
Yandex-ի համահիմնադիր և ընկերության տեխնիկական տնօրեն Իլյա Սեգալովիչը չի մահացել, նա կոմայի մեջ է: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Yandex-ի ղեկավար Արկադի Վոլոժին:
«Մենք ցանկանում ենք լույս սփռել ավելի վաղ կատարած հայտարարության վրա, որը տրվել էր ընկերության կողմից: Մենք իմացանք, որ Իլյան կոմայի մեջ է գտնվում և նրան արհեստական կենսաաջակցության սարքավորում է միացված, սակայն ուղեղի ակտիվության նշաններ չկան»,- հայտարարել է Վոլոժը:
Նշենք, ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ մահացել է Իլյա Սեգալովիչը, ով հանդիսանում է Yandex-ի հիմնադիրներից մեկը`