Բաժիններ՝

Սիրիական հակամարտության հետևանքով զոհվածների քանակը հասել է 100.000-ի. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Հանդիպման արդյունքներով լրագրողների հետ ունեցած զրույցում Մունը հայտարարել է, որ Սիրիայի վերաբերյալ խաղաղության կոնֆերանսը պետք է գումարել հնարավորինս շուտ՝ Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան:

Ջոն Քերին իր հերթին հայտարարել է, որ իրենք հավատարիմ են մնում Սիրիայում հակամարտող կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելուն: Բան Կի Մունը հավելել է, որ Սիրիական հակամարտության հետևանքով զոհվածների քանակն արդեն իսկ հասել է 100.000-ի, և որ անհրաժեշտ է վերջ դնել արդյունահեղությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս