Տրանսպորտի նախարարությունն ավելի համեստ գտնվեց. 170 երթուղիներից կթանկանան 7 կամ 8-ը՝ 10-12%-ով
«Միջքաղաքային և միջմարզային երթուղիների վրա այսօր շատ մինիմալ թանկացումներ կարող են լինել,- ըստ Lurer.com-ի՝ այս մասին այսօրասել է Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նրա խոսքերով՝ առկա է նման 170 երթուղի, որից կթանկանա 7 կամ 8 երթուղի՝ 10-12 տոկոսով: «Մոտ 160 երթուղի ընդհանրապես չեն թանկանալու, որն ի օգուտ ժողովրդի է: Այդ թանկացվող յոթ ուղիների վերաբերյալ ևս բանակցությունները շարունակվում են սեփականատերերի հետ, և եթե կարողանանք այնպես անել, որ այդ յոթից գոնե հինգը չթանկացնեն՝ ոնց աշխատել են, այդպես էլ շարուակեն, շատ լավ կլինի»,- ասել է Գագիկ Բեգլարյանը:
Ամբողջական հրապարակումը՝ այստեղ