Բաժիններ՝

Ջավախահայերը դեմ են երկքաղաքացիություն ունեցողներին Վրաստանի քաղաքացիությունից զրկելուն

Грузия Online-ի փոխանցմամբ՝ մեծամասնական ընտրակարգով Ախալքալաքից ընտրված պատգամավոր Սամվել Պետրոսյանը երեկ խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ պահանջել է դադարեցնել երկքաղաքացիություն ունեցող անձանց Վրաստանի քաղաքացիությունից զրկելու գործընթացը.

«Վերջին երկու ամսվա ընթացքում Վրաստանի հազարավոր բնակիչներ զրկվել են երկքաղաքացիությունից: Նրանց թվում են նաև Ախալքալաքի շրջանի բնակիչները, որոնք ունեն երկքաղաքացիություն: Մեր երկրում դա արգելված է:

Կարծում եմ, որ օրենքը պետք է աշխատի մարդկանց համար, և ոչ թե մարդիկ աշխատեն օրենքի համար: Քաղաքացիության կորստով մենք բարոյական, նյութական ու իրավական վնաս ենք պատճառում երկրին: Կարծում եմ, որ պետք է փոխվի այդ օրենքը, գործընթացը պետք է անպայմանորեն դադարեցվի:

Ախալքալաքում դա գնահատում են որպես ազգային փոքրամասնության վարկաբեկում, և որ դա վնասում է Վրաստանի իմիջին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս