Բաժիններ՝

ԱՄՆ կոնգրեսը մերժել է գաղտնալսումների ծրագրերը սահմանափակելուն միտված օրինագիծը

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է այն օրինագիծը, որը կոչված էր սահմանափակել տվյալներ հավաքելուն առնչվող ամերիկյան հատուկ ծառայությունների ծրագրերը: Խոսքը գնում է հեռախոսազրույցների ու ինտերնետային նամակագրության մասին միլիոնավոր տվյալներ հավաքելու մասին:

Ազգային անվտանգության գործակալության գործունեության սահմանափակմանը միտված տվյալ օրինագծի դեմ քվեարկել է 217 օրենսդիր, իսկ կողմ՝ 205-ը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմը Կոնգրեսին առաջարկել է մերժել տվյալ օրինագիծը:

ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջեյ Քարնին հայտարարել է, որ կոնգրեսականների կողմից առաջարկված Ազգային անվտանգության գործակալության բյուջեի կրճատումը նրան կզրկի ահաբեկչության դեմ պայքարի գործիքներից մեկից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս