Վլադիմիր Պուտինը կարող է օգոստոսին մեկնել Ադրբեջան ու Իրան
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո ծառայության ղեկավար Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է այցելել Ադրբեջան:
Պեսկովի խոսքերով՝ այդ այցի ստույգ ժամկետը կհայտարարվի մոտ ժամանակներս: Ակնկալվում է, որ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 12-ին մեկնելու է Իրան: Պեսկովի խոսքերով՝ Պուտինն Իրան է մեկնելու նավով: Ամենայն հավանականությամբ, Իրան մեկնելուց առաջ Պուտինը կարճատև այց կկատարի դեպի Ադրբեջան: