Արտահոսք գազի բալոնից
Հուլիսի 24-ին, ժամը 17.52-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մխիթար Հերացի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում կայանված ավտոմեքենայում գտնվող 20 կգ-ոց (տնտեսական օգտագործման) գազի բալոնից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով դադարեցվել է գազի արտահոսքը: