Բաժիններ՝

Ինչո՞ւ է էժանանում iPhone-ը

iPhone  սմարթֆոնների միջին գինը այս տարվա ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում նվազել է 613 դոլարից մինչև 581 դոլար։ Ինչպես նշում է Business Insider-ը, սա նվազագույն գինն է՝ վերջին 4.5 տարվա կտրվածքով։

iPhone-ի գները 2009 ամռանից ի վեր պահպանվում էին 620 դոլարի նիշից բարձր։ Իսկ 2011 թվականի գարնանը սմարթֆոնի միջին գինը առավելագույն մակարդակին հասավ՝ 660 դոլար։ Business Insider-ը ցուցանիշների համեմատական է անցկացրել՝ սկսած 2008 թվականի դեկտեմբերից։

Արտադրող Apple ընկերությունը գնի նվազումը բացատրում է չորրորդ մոդելի հեռախոսների զեղչերով։ Ընկերության մենեջերները ներդրողների հետ հանդիպման ժամանակ նշել են, որ որոշ երկրներում (հիմնականում զարգացող երկրներում) գնի նվազման արդյունքում iPhone 4-ի վաճառքի ծավալները զգալիորեն ավելացել են։

2012-2013 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում Apple-ը վաճառել է 31.2 միլիոն iPhone։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վաճառքի ցուցանիշը 26 միլիոն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս