Բաժիններ՝

2013 թվականի առաջին եռամսյակին եվրոգոտու երկրների պետական պարտքը հասել է ռեկորդային ցուցանիշի

Euro News-ի փոխանցմամբ՝ 2013 թվականի առաջին եռամսյակի ավարտին եվրոգոտու 17 երկրների պետական պարտքը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ կազմելով ՀՆԱ-ի 92.2 տոկոսը: Այս մասին են վկայել վիճակագրական տվյալները:

2012 թվականի վերջին այդ ցուցանիշը կազմել է 90.6 տոկոս, 2011 թվականին՝ 87.3 տոկոս, իսկ 2010 թվականին՝ 85.4 տոկոս: Միևնույն ժամանակ ԵՄ-ի անդամ 27 երկրների պետական պարտքը նախորդ տարեվերջի ՀՆԱ-ի 85.2 տոկոսից աճել է մինչև 85.9 տոկոսի:

2013 թվականի առաջին եռամսյակին եվրոգոտու ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը կազմել է 11,112 տրիլիոն եվրո, իսկ ԵՄ-ինը՝ 8,750 տրիլիոն եվրո:

Եվրոպական երկրների պարտքերը նախկինի նման շարունակում են գտնվել բավական բարձր մակարդակի վրա, չնայած որ համաեվրոպական օրենսդրության համաձայն, պետական պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը:

Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ ԵՄ-ի անդամ 27 երկրներից 14-ի պետական պարտքը բարձր է եղել ազգային ՀՆԱ-ի 60 տոկոսից: Այդպիսի երկրների քանակը փոփոխության չի ենթարկվել 2010 և 2011 թվականների համեմատ:

Տվյալ հարցում առաջատարը Հունաստանն է, որի պարտքը 1.6 անգամ (160.5 տոկոս) գերազանցել է նրա ՀՆԱ-ն: Ապա գալիս են Իտալիան (130.3 տոկոս), Պորտուգալիան (127.2 տոկոս) և Իռլանդիան (125.1 տոկոս): Պարտքի ամենացած մակարդակ ունեցող երկրներն են Էստոնիան (10 տոկոս), Բուլղարիան (18 տոկոս) և Լյուքսեմբուրգը (22.4 տոկոս):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս