Բաժիններ՝

Իսրայելը դժգոհ է մնացել ԵՄ-ի կողմից «Հզբոլլահի» միայն ռազմական թևն ահաբեկչական ճանաչելուց

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԵՄ-ին կոչ է արել ահաբեկչական ճանաչել լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ամբողջությամբ և ոչ թե միայն նրա ռազմական թևը: Նեթանյահուն այս հայտարարությունն արել է երեկ ԵՄ-ի կողմից «Հզբոլլահի» միայն ռազմական թևն ահաբեկչական ճանաչելուց:

Իսրայելում լիբանանյան այդ խմբավորմանը, որը 7 տարի առաջ պատերազմել է հրեական պետության դեմ, իսկ ներկայումս Սիրիայում հանդես է գալիս նախագահ Բաշար Ասադի կողմից, անվանում են Իրանի խամաճիկ՝ մեղադրելով նախորդ տարի Բուլղարիայում իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսը պայթեցնելու մեջ:

Նեթանյահուն հավելել է, որ վերջին տարիներին Իսրայելը քիչ ջանքեր չի գործադրել՝ ԵՄ-ի անդամ բոլոր երկրներին բացատրելու համար, որ «Հզբոլլահը» հանդիսանում է իրանական վարչակարգի ահաբեկչական ստորաբաժանում:

Նեթանյահուն ընդգծել է, որ իսրայելական տեսանկյունից «Հզբոլլահը» միասնական կառույց է, և որ նրա երկու թևերն էլ (քաղաքական և ռազմական) անքակտելի են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս