«Ականատեսը» Ծովագյուղում ընտրողների հնարավոր ուղղորդման վերաբերյալ ահազանգ է ստացել

«Ականատես» դիտորդական առաքելությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Ծովագյուղում «Միասնական համայնք» կուսակցության աջակիցները տեղեկություն են տարածել, որ օրվա երկրորդ կեսին՝ ժամը 13։00-14։00-ից հետո, շրջելու են գյուղի տներով և պատրաստ են դեռևս չքվեարկած ընտրողներին տեղափոխել ընտրական տեղամասեր։

Միաժամանակ, առաքելության դիտորդը Ծովագյուղի ընտրատեղամասերից մեկում արձանագրել է տարեց ընտրողներին ընտրատեղամաս տեղափոխելու դեպք։ Ստացված տեղեկությունները խնդրահարույց են, քանի որ կարող են առերևույթ պարունակել ուղղորդվող և/կամ վերահսկվող քվեարկության հատկանիշներ։

«Ականատես» դիտորդական առաքելությունը կոչ է անում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին և նրանց աջակիցներին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել ընտրողների ազատ կամարտահայտումը կամ հանգեցնել նրանց ընտրական վարքագծի նկատմամբ վերահսկողության։

Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշումը, ինչպես նաև քաղաքական ընտրությունը պետք է լինեն բացառապես քաղաքացու ազատ կամարտահայտման արդյունք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30