Բաժիններ՝

Ձեր աշխատանքը կարևոր ներդրում է ավելի համերաշխ հասարակության կառուցման գործում․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ։

Ուղերձում ասված է.

«Կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր կին իրավապաշտպաններին և շնորհակալություն հայտնում նրանց՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում հետևողական աշխատանքի, համարձակության և նվիրումի համար։

Ձեր աշխատանքը ոգեշնչում է շատերին և կարևոր ներդրում է ավելի արդար, համերաշխ ու ներառական հասարակության կառուցման գործում։Կարևոր է, որ յուրաքանչյուր կին իրավապաշտպան կարողանա իր գործունեությունն իրականացնել անվտանգ միջավայրում և պաշտպանված լինի թիրախավորման ցանկացած դրսևորումից. խնդիր, որ ամենաշատն է տարածված ու տարատեսակ նոր դրսևորումներով հատկապես ակնառու է մեր միջավայրում: Բոլոր դերակատարներն են կրում պարտավորություն այս բացասական երևույթը հաղթահարելու համար կառուցակարգեր մշակելու և իրացնելու գործում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30