Ռուսական «Գազպրոմ» և թուրքական «BOTAŞ» ընկերությունները երեք տարով երկարաձգել են Թուրքիա բնական գազի մատակարարման պայմանագիրը
Ռուսական «Գազպրոմ» և թուրքական «BOTAŞ» ընկերությունները երեք տարով երկարաձգել են Թուրքիա բնական գազի մատակարարման պայմանագիրը՝ պահպանելով ներկայիս ծավալներն ու պայմանները, Ստամբուլում ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Նովակը, հաղորդում է Deutsche Welle-ն։
Կողմերը նաև համաձայնության են եկել Թուրքիա հեղուկացված բնական գազ մատակարարել ռուսական «Նովատեկ» ընկերության միջոցով։

