ԵՄ-ն ուսումնասիրում է Նախիջևանի երկաթուղու զարգացման նախագիծը
Եվրամիությունն Ադրբեջանի հետ համատեղ ուսումնասիրում է Նախիջևանի երկաթուղու զարգացման հնարավորությունները, APA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության ղեկավար Մագդա Կոպչինսկան։
Նրա խոսքով՝ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, արդյունքները նախատեսվում է հրապարակել առաջիկա ամիսներին։
Կոպչինսկան Նախիջևանի երկաթուղին ռազմավարական նշանակության նախագիծ է համարել՝ նշելով, որ այն կարող է նպաստել Հարավային Կովկասի տրանսպորտային կապերի զարգացմանը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացմանը՝ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է, որ դա կարող է նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և Եվրոպայի ու Ասիայի միջև նոր առևտրային ուղիների ստեղծմանը։

