Դավիթ Համբարձումյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը, առնվազն ժամկետային առումով, արմատապես շեղվում է բարձրագույն դատական ատյանում տարիներ ի վեր ձևավորված իրավակիրառ պրակտիկայից. հայտարարություն

5 իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել. «Դավիթ Համբարձումյանի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը, առնվազն ժամկետային առումով, արմատապես շեղվում է բարձրագույն դատական ատյանում տարիներ ի վեր ձևավորված իրավակիրառ պրակտիկայից։ Այսինքն, նրա նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում։

Միևնույն ժամանակ, քարոզարշավի փուլում գտնվող ՏԻՄ ընտրական գործընթացում Դավիթ Համբարձումյանը հանդիսանում է համայնքապետի ընդդիմադիր թեկնածու, ուստի բացահայտորեն առկա է այդ տարբերակված մոտեցման բացատրությունը, այն է՝ ընդդիմադիր թեկնածուի չեզոքացումը։

Նշվածը թույլ է տալիս Դավիթ Համբարձումյանին ճանաչել որպես քաղբանտարկյալ՝ նույնիսկ քննարկման առարկա չդարձնելով նրան վերագրվող արարքի փաստերը։

Հավանական ենք համարում, որ բարձրագույն դատական ատյանի այս որոշումը պայմանավորված է այն իրողությամբ, որ իշխող ուժը մտադիր է նոր սահմանադրությամբ չեղարկել գործող դատավորների անփոփոխելիության սկզբունքը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30