Բաժիններ՝

ԱՄՆ-ն հետ է մղել բրիտանական ռազմաբազայի մոտ ԱԹՍ-ի հարձակումը․ կասկածում են Իրանի ներգրավվածությանը

ԱՄՆ զինվորականները հետ են մղել շուրջ վեց անօդաչու թռչող սարքերի հարձակումը, որոնք պտտվել են Մեծ Բրիտանիայի Սուֆոլք կոմսությունում գտնվող Լեյքենհիթ ռազմաօդային բազայի շուրջ։

Ինչպես հայտնում է Financial Times-ը, միջադեպի մանրամասներին ծանոթ աղբյուրները չեն բացառում Իրանի ներգրավվածությունը։

Միջադեպի օրը ռազմաբազայում տագնապ է հայտարարվել, իսկ ամերիկացի զինծառայողներին խորհուրդ է տրվել պատսպարվել։ Դեպքի մասին հայտնի էր դարձել դեռևս այդ օրը, սակայն մանրամասները գրեթե չէին հրապարակվել։

FT-ի զրուցակիցների փոխանցմամբ՝ զինվորականներն օգտագործել են ռազմաբազայում տեղակայված՝ անօդաչու սարքերի դեմ պայքարի ամերիկյան միջոցները։ Սակայն ո՛չ բրիտանական, ո՛չ էլ ամերիկյան զինվորականներին չի հաջողվել ձեռք բերել անօդաչուներից որևէ մեկը։

Հետևաբար, երկու երկրների իշխանությունները չեն կարող բացառել, որ սարքերը կրել են զենք, հետախուզական սարքավորումներ կամ այլ տեխնիկական միջոցներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30