Բաժիններ՝

Արա Աբրահամյանին մեղադրել են հակաազգային քաղաքականություն վարելու մեջ և կոչ են արել հրաժարական տալ

Ռուսաստանյան «Երկրամաս» թերթը հրապարակել է Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող հայերի անունից գրված տեքստը՝ ուղղված Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ղեկավարությանը, որի հիմնադիրն ու նախագահը հայտնի գործարար Արա Աբրահամյանն է։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասում է, որ իր գոյության 13 տարիների ընթացքում ՌՀՄ-ն ոչ մի կոնկրետ աշխատանք չի կատարել՝ Ռուսաստանի հայ համայնքի մասնատված կառույցների ամրապնդման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ։ «ՌՀՄ-ին արդեն ամուր կպել է «համերգա-բանկետային գրասենյակ» տիտղոսը, որը զբաղված է միայն ՌԴ իշխող կուսակցության և, համապատասխանաբար,  դաշնայինից մինչև գյուղական ամենատարբեր մակարդակներում գտնվող իշխանության ներկայացուցիչների շահերի սպասարկմամբ։ ՌՀՄ-ն լռում է Ռուսաստանում հայ համայնքի խնդիրների մասին։ Փոխարենը աչքի է ընկնում նրանով, որ փորձում է միջամտել Հայաստանի ներքին քաղաքականությանը՝ առաջ տանելով այնտեղ Մոսկվայի շահերը»,- նշվում է հայտարարության մեջ։

Այս ամենի կապակցությամբ հայտարարության հեղինակները ՌՀՄ ղեկավարությանը մի շարք հարցեր են առաջադրել։ Օրինակ՝ ինչո՞ւ ՌՀՄ-ի և նրա շրջանային կառույցների կողմից բացակայում համարժեք արձագանքը՝ ռուսաստանյան ԶԼՄ-ներում պարբերաբար հայտնվող հակահայկական բնույթի հրապարակումներին և Ռուսաստանի հայերի քաղաքացիական ու ազգային իրավունքներին խախտման փաստերին, ինչո՞ւ միջոցառումներ չեն նախապատարստվում՝ կապված Հայոց ցեղապանության մոտալուտ 100-ամյա տարելիցի հետ, ինչո՞ւ որևէ արձագանք չկա Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինատեսակներ վաճառելու գործարքին, ինչո՞ւ բողոքի ակցիաներ չեն կազմակերպվում՝ ընդդեմ «Ռուսաստանի իշխանությունների կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իրականացվող ոչ բարեկամական գործողությունների»։

Ուղերձի հեղինակներն այս կապակցությամբ Արա Աբրահամյանից պահանջում են հրաժարական տալ և ՌՀՄ նախագահի պաշտոնը զիջել ավելի գործունյա և ազգային մտածելակերպ ունեցող անձի։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս