 
                        Ակտիվիստներին խոչընդոտող անձնավորությունը Երևանի խոշոր գծատարերից մեկն է
 
                                    Ինչպես տեղեկացրել էինք, այսօր համացանցում տեսահոլովակ էր տարածվել, որտեղ մի քաղաքացի խոչընդոտում էր ակտիվիստների գործողությունները՝ անձնական վիրավորանքներ հասցնելով:
Ֆեյսբուքի օգտատեր Վահան Ղուկասյանն այս կապակցությամբ իր էջում գրել է.
«Քիչ առաջ հաջողվեց պարզել նրա ինքնությունը: Պարզվում է՝ բորբոքված ու հղփացած անձնավորությունը նույն ինքը՝ Երևանի քաղապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսաք Համբարձումյանն է, ում համար նման հաբռգած վիճակը 2011 թվականից ապրելակերպ է: Ինչո՞ւ 2011-ից, որովհետև նախկին վարորդ Միսաքը, ով, ասում են, սերտ կապերի մեջ է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, հենց այդ տարում է նշանակվել տնօրեն: Միսաքի գլխավորած ընկերությունը կարգավորում է քաղաքի ողջ տրանսպորտը, անցկացնում է մրցույթներ ու երթուղայիններից գումարներ հավաքագրում: Իսկ ինչո՞ւ է ընկեր Միսաքն այդքան ջղայնացած պաշտպանում գծատերերի շահերը ու թույլ չի տալիս ակտիվիստներին, որ գազելների վրա թռուցիկներ փակցնեն, պատճառը պարզ է՝ նա քաղաքի ամենախոշոր գծատերերից մեկն է»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        