ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Իրանից՝ զգուշացնելով, որ ռազմական գործողությունները կարող են արագ սրվել

Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը հայտարարել է, որ Թեհրանը, Եմենի հութիները և այլ դաշնակից խմբավորումներ կարող են թիրախավորել տարածաշրջանում ԱՄՆ շահերը և քաղաքացիներին, այդ թվում՝ ընկերությունները և հաստատությունները: Այս մասին նշված է նոյեմբերի 25-ին Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանության տարածած հայտարարության մեջ։

Դեսպանությունը զգուշացրել է, որ ռազմական գործողությունները կարող են արագորեն սրվել։

«Ոչ մի դեպքում մի՛ մեկնեք Իրան։ Միացյալ Նահանգների քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը», – նշված է հայտարարության մեջ։

Տարածաշրջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվել հետևել ավիաընկերությունների և օդանավակայանների գործունեությանը և պատրաստվել չվերթերի հնարավոր չեղարկման և օդային տարածքի փակման։

Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում գտնվող քաղաքացիներին զգուշացրել է բարձր զգոնություն ցուցաբերել այն բանից հետո, երբ Իրանը հարձակվել է Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ակտիվների վրա։ Բացի այդ, Եմենի հութիները հարվածել են Էր-Ռիադի ֆինանսական թաղամասի աշտարակին, որի հետևանքով, ըստ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության, վիրավորվել է 11 մարդ։

Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նոյեմբերի 21-ին Թեհրանի հարձակումների հետևանքով վիրավորվել է երկու մարդ, և որ հարձակումը հրդեհ է առաջացել քաղաքացիական արդյունաբերական օբյեկտում։

ԱՄՆ-ն և Իրանը դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն 1980 թվականից ի վեր: Շվեյցարիան հանդես է գալիս որպես Թեհրանում ԱՄՆ-ի շահերի պաշտպան, և ահազանգի հայտարարության մեջ նշվել է, որ օգնության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել Իրանում գտնվող Շվեյցարիայի դեսպանատանը տեղակայված ԱՄՆ շահերի բաժնի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30