Թուրքիայի միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով

Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Ֆաթիհ Քարահանը հայտնել է, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմից հետո Թուրքիայի համախառն միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ համախառն միջազգային պահուստները տվյալ երկրի կենտրոնական բանկի տնօրինության տակ գտնվող արտաքին պահուստների ընդհանուր ծավալն է, որը ներառում է արտարժույթը և ոսկին։

Քարահանը նշել է, որ ոսկու և արտարժությային ակտիվները ներառող Թուրքիայի համախառն միջազգային պահուստները որ նոյեմբերի սկզբի դրությամբ 210 մլրդ դոլարից դարձել են 159 մլրդ դոլար՝ նվազելով շուրջ 51 մլրդ դոլարով։

Նրա խոսքով՝ վերոնշյալ նվազումից մոտ 32 մլրդ դոլարը պայմանավորված է ոսկու պահուստների արժեզրկմամբ։ Այս տվյալները ցույց են տալիս, որ պահուստների նվազման զգալի մասը պայմանավորված է ոսկու դոլարային արժեքի փոփոխություններով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30