Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ Սուքիասյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը գրում է. «Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու։

Եվ այսպես, այսօր հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հռչակած 4-րդ հանրապետության համար գրված Սահմանադրության տեքստը` առանց Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայական Անկախության հռչակագրին հղման:

Նիկոլ Փաշինյանի հրահանգով գրված Սահմանադրության տեքստն ամբողջությամբ բավարարում է Թուրքիայի և Ադրբեջանի պահանջը. չկա Արարատ սարի մասին հիշատակում, չկա Հայոց Ցեղասպանության մասին հիշատակում, չկա Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում։

Փաշինյանի հռչակած 4-րդ Հանրապետության համար գրված Սահմանադրության տեքստն ամբողջությամբ բավարարում է Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները, ուստի «Ուժեղ Հայաստանը» շարունակելու է ավելի հաստատակամ պնդել, որ Ալիևի թելադրանքով Հայաստանը սահմանադրություն չի’ ընդունելու:

Ալիևի թելադրանքով գրված այս սահմանադրությունը քայքայման է տանում Հայաստանի պետականության հիմքերը, հետևապես, հայ ժողովուրդը միահամուռ պետք է դիմադրի դրա ընդունմանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30