Ռոսպոտրեբնադզորը կոչ է արել ռուսական դպրոցներին անցնել հնգօրյա ուսումնական շաբաթվա
Ռուսաստանի դպրոցներին խորհուրդ է տրվել հրաժարվել շաբաթօրյա դասերից և անցնել հնգօրյա ուսումնական գրաֆիկի։ Ներկայումս որոշ դպրոցներ շարունակում են դասերն անցկացնել նաև շաբաթ օրերին՝ ինքնուրույն սահմանելով ժամանակացույցը։
Ռոսպոտրեբնադզորի կարծիքով՝ լրացուցիչ հանգստյան օրը երեխաներին ավելի շատ հանգստանալու հնարավորություն կտա և կնվազեցնի գերհոգնածության վտանգը։
Գերատեսչությունը նաև հիշեցրել է, որ ուսումնական տարվա ընթացքում անհրաժեշտ է առնվազն երեք անգամ արձակուրդ տրամադրել։
Առաջարկվում է ուսումնական ծանրաբեռնվածությունն ու հանգիստը հավասարաչափ բաշխել, օրինակ՝ հինգ շաբաթ դասեր, ապա մեկ շաբաթ արձակուրդ։

