Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատում են, որ հութիների հրթիռային հարձակումից վնասվել է Էր-Ռիադի ֆինանսական թաղամասի և առհասարակ մայրաքաղաքի ամենաբարձր շենքը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «The Times of Israyel» պարբերականը։

Նշվում է, որ մի քանի ժամ առաջ հուժկու պայթյունը ցնցել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքը, և շատ ականատեսներ հայտնվել են միջադեպի էպիկենտրոնում։

Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ հարձակումը պատճառել է նյութական վնաս, բայց, բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30