Թուրքիան ռազմական ԱԹՍ-ների արտահանմամբ աշխարհում 1-ինն է. ՎԶԵԲ

Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ)  2026-2027 թթ. զեկույցի համաձայն՝ ծանր դասի ռազմական ԱԹՍ-ների համաշխարհային արտահանման 41 տոկոսը բաժին է ընկել Թուրքիային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

ԱՄՆ-ն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 21 տոկոս մասնաբաժնով, իսկ Իսրայելն ու Չինաստանը հաջորդում են՝ 11-ական տոկոսով։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի տեխնոլոգիական ներուժին։  Բանկի գնահատմամբ՝ երկրի էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունները կարող են ապահովել մոտ 23 խոշոր արհեստական բանականության տվյալների կենտրոնի էներգիայի պահանջարկը։ Համեմատության համար՝ Լեհաստանի հնարավորությունները բավարար են 8 նման կենտրոնի համար։

Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի աշխատատեղերի շուրջ 21 տոկոսն ուղղակի կամ անուղղակի կապված է Եվրամիության պահանջարկի հետ։ Միևնույն ժամանակ, եթե Թուրքիան դուրս մնա ԵՄ-ի «Գնիր եվրոպականը» քաղաքականությունից, երկրի ՀՆԱ-ն կարող է կրճատվել 0.48 տոկոսով։

ՎԶԵԲ-ն անդրադարձել է նաև կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառման հետևանքներին։ Հետազոտության համաձայն՝ ԱԲ-ից օգտված աշակերտները հետագայում, առանց տեխնոլոգիայի օգնության առաջադրանքներ կատարելիս, 17 տոկոսով ավելի ցածր արդյունք կգրանցեն, քան ԱԲ չօգտագործած աշակերտները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30