Բաժիններ՝

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են ծովային միջանցքների անվտանգության հարցը

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ Բուսայիդին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մասկատում կայացած հանդիպմանը քննարկել են նավագնացության անվտանգության և Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման ուղիների հարցերը: Այս մասին հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։

«Նախարարները քննարկել են ծովային միջանցքների անվտանգության, միջազգային նավագնացության և առևտրի անխափան ընթացքի ապահովման կարևորության, ինչպես նաև քաղաքական և դիվանագիտական կապի ուղիները բաց պահելու անհրաժեշտության հարցերը», – ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։

Գերատեսչությունը հավելել է, որ ալ Բուսայիդին և Արաղչին անդրադարձել են տարածաշրջանի իրադրության զարգացմանը, ընթացիկ մարտահրավերներին և «լարվածության թուլացման դիվանագիտական ​​տարբերակներին»։ Կողմերի կարծիքով՝ բանակցային գործընթացի վերսկսումը թույլ կտա ընդլայնել փոխըմբռնումը և կանխել ճգնաժամի հետագա ծավալումը։

Բադր ալ Բուսայիդին իր հերթին X-ում գրել է, որ իրանցի գործընկերոջ հետ «կառուցողական» հանդիպում է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Իրան-Օման հարաբերությունների «կայուն ընթացքը» և երկկողմ հարաբերությունները խորացնելու գործնական քայլերը։

Նոյեմբերի 11-ին Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Կատարի Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը և Մասկատը փոխըմբռնման են եկել Հորմուզի նեղուցում նավագնացային միջանցքի և նավերի երթևեկության բաժանման սխեմայի վերաբերյալ։ Նա նշել է, որ նեղուցի կարգավիճակը «չի վերադառնա այն վիճակին, որում գտնվում էր մինչև պատերազմը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30