Բիլ Գեյթս. Արհեստական բանականությունն արդեն կարող է կաթվածահար անել հիվանդանոցների, էլեկտրացանցերի և բանկերի աշխատանքը
Կիբեռանվտանգության ոլորտում մենք ապրում ենք խիստ թվայնացված հասարակությունում։ Հետևաբար հիվանդանոցները, էլեկտրացանցերն ու բանկերը կախված են ծրագրային ապահովման չափազանց բարդ համակարգերից։
Արհեստական բանականության մոդելների հարձակողական հնարավորությունները թույլ են տալիս այդ համակարգերում հայտնաբերել խոցելիություններ և, համապատասխանաբար, կա՛մ անջատել դրանք, կա՛մ խաթարել դրանց աշխատանքը։ Նման հնարավորությունն արդեն գոյություն ունի։
Եթե վերցնենք, այսպես կոչված, «կարմիր թիմը», այսինքն՝ հարձակողական խումբը, և հանձնարարենք նրան հարձակվել նման օբյեկտների վրա, ապա նորագույն արհեստական բանականության գործիքների, հատկապես բաց մոդելների առկայության պայմաններում, որոնցից կարելի է հեռացնել վերահսկման և պաշտպանական բոլոր մեխանիզմները, նման հարձակումները կարող են հաջողությամբ իրականացվել։

