ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Եվրամիությունը նոյեմբերի 15-ին կհաստատի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Բենժամեն Հադադը։«Երկուշաբթի մենք Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանենք՝ լրացուցիչ 150 կազմակերպության և 50 բանկի նկատմամբ», – Հադադն ասել է LCI հեռուստաալիքին։ Նա նշել է, որ կազմակերպությունների հիմնական մասն առաջարկել է Ֆրանսիան։

«Մենք կշարունակենք տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և, իհարկե, աջակցել Ուկրաինային», – հավելել է նա։

Հադադը նաև դատապարտել է Ռուսաստանի՝ նոյեմբերի 11-ին կայացրած որոշումը՝ արգելել «Le Monde» թերթի լրագրող Արիան Շեմենին, լրագրող և Մոսկվայի նախկին թղթակից Պոլ Գոգոյին, ինչպես նաև Ֆրանսիայի երկու պատգամավորների՝ Սաշա Ուլիեին և Արթյուր Դելապորտին մուտք գործել Ռուսաստան։«Սա ահաբեկման փորձ է։ Ֆրանսիան չի վախենա։ Այս պատգամավորներն ու լրագրողները պարզապես իրենց աշխատանքն են կատարում», — ասել է Հադադը։

Ավելի վաղ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն X սոցիալական ցանցում գրել էր, որ Կրեմլի կողմից սահմանված արգելքը ներկայացնելն իբրև պատասխան Ֆրանսիայից Քսենիա Ֆյոդորովայի արտաքսմանը, «հաստատում է նրա կապերը Ռուսաստանի իշխանությունների հետ»։

Ֆյոդորովան, որը նախկինում ղեկավարել է RT France-ը, հետագայում դարձել էր CNews լրատվական հեռուստաալիքի և դրան առնչվող Europe 1 ու JDNews լրատվամիջոցների հայտնի դեմքերից մեկը։ Այդ լրատվամիջոցները պատկանում են պահպանողական մագնատ Վենսան Բոլորեին։ Ֆրանսիայի իշխանությունները նրան մեղադրել էին ռուսական ապատեղեկատվություն տարածելու մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30