Դաշնակցականները «հեղափոխական արշավանք» կազմակերպելով՝ պատերի վրայով ներթափանցել են տարածք, կոտրել կողպեքները, վնասել ու փչացրել միության ունեցվածքը

Երեկ հուլիսի 16-ի երեկոյան, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի փոխատենապետի գլխավորությամբ ու Պատգամավորական ժողովի և «Արարատ» միության կուսակցական անդամների ընկերակցությամբ, դաշնակցականները «հեղափոխական արշավանք» կազմակերպելով՝ պատերի վրայով ներթափանցել են, կուսակցությանը չենթարկվող, հայ մարզամշակութային «Սևան» մարզադաշտի տարածք, կտրել կողպեքները, վնասել ու փչացրել միության ունեցվածքը՝ անգամ սեզն ու ջրելու շլանգները, և մի քանի ժամ իրենց «գրավման» տակ պահել այն:

«Սևան»-ի պատասխանատուները տեսնելով իրավիճակը և ալկհոլով շիկացած «հեղափոխական մթնոլորտը», միութենականներին հեռացրել են միության շրջապատից և հավանական անախորժ դեպքերի կանխման նպատակով շտապ դիմել են իրավապահ մարմիններին:

Sevan club-1

Ապա դաշնակցական արշավախումբը, իր ամոթալի արարքից հետո, ազատել է միության տարածքը, իսկ նրանց ղեկավարները, գինովցած «հաղթանակի» զգացումից, իրենց հետ բերած կողպեքներով փակել են «Սևան» մարզադաշտի դուռն ու հեռացել:

Կարդացեք նաև

Երեկ արդեն դատական հայց էր ներկայացվել մարզադաշտը թալանողների դեմ, իսկ այսօր, իրավապահ մարմինների և դատարանի ներկայացուցիչների ներկայությամբ «Սևան» մարզադաշտը վերաբացվեց և հանձնվեց նրա պասխանատուներին: Ու հակառակ նրան որ երեկվա «արշավանքի» հայտնի և անհայտ հրամանատարներն էլ էին կանչվել վերաբացման արարողությանը, սակայն ամեն մեկը ինչ-որ մի պատրվակով փախուստ էր տվել իրեն իսկ խայտառակող այդ հանդեսից:

Դեպքի մանրամասը պարզելու համար կապվեցինք միության նախագահ Վազգեն Անդրիասյանի հետ: Ըստ նրա միության «հասցված վնասներն արձանագրվել են իրավապահ մարմինների և դատարանի կողմից և պահանջվելու է փոխհատուցում»:

«Նաև վաղը առավոտյան, 18 հուլիսի 2013թ., հանդիպում է ճշտվել Թեմական խորհրդի հետ: Իսկ դրանից հետո գնալու ենք դատարան հարցը հետևելու»,- ասաց նա:

Հավելենք, սա առաջին անգամը չէ, որ դաշնակցականները, Սպահանում, հարձակվում են ոչ-դաշնակցական մի կառույցի վրա:

Հիշեցնենք վերջին երեք տարվա ընթացքում, Ս. Ամենափրկիչ վանքի թալանից հետո, Սպահանի հայոց թեմում, Թեմական խորհրդի մեղսակցությամբ, ազգային հարստությանը վնաս հասցնելու տեսակետից սա քանիերորդ դեպքն է:

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 17 հուլիսի 2013թ.

Տեսանյութեր

Լրահոս