Բաժիններ՝

Հաճախորդների կողմից բանկային հաշվի ինքնուրույն համալրման և վարկի մարման համար Յունիբանկը գործարկել է նոր վճարային տերմինալներ

Մանրածախ բիզնեսի զարգացման առաջընթացի ապահովման նպատակով, Յունիբանկը միշտ օգտագործել է ժամանակակից տեխնոլոգիաները` ձգտելով հաճախորդների սպասարկման գործընթացը առավել հարմարավետ դարձնել:  Այսօր բանկային հաշվի համալրումն ու վարկի մարումը Յունիբանկում հաճախորդը կարող է կատարել ինքնուրույն` նոր վճարային տերմինալների միջոցով:

Տերմինալի պարզ և մատչելի շահագործումը վճարման գործընթացը դարձնում է շատ արագ և հարմար: Հաճախորդը պարզապես պիտի ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը և հետևի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը: Տերմինալով գործարքներ կատարելիս լրացուցիչ միջնորդավճար չի գանձվում:

Արդեն տեղադրված են 34 տերմինալներ Յունիբանկի մայրաքաղաքային և որոշ մարզային մասնաճյուղերում, այդ թվում` Գյումրիում, Վանաձորում, Սևանում, Հրազդանում, Արթիկում և Կապանում: Մինչև հուլիսի վերջը տերմինալներ կտեղադրվեն բանկի բոլոր 45  մասնաճյուղերում:

Տերմինալներից օգտվող հաճախորդների թվի աճը վկայում է, որ տվյալ ծառայությունը պահանջված է ինչպես Երևանում, այնպես էլ` մարզերում: Շաբաթական կտրվածքով գործարքների ծավալը աճում է միջինը հինգ անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս