Թուրքիան մշտապես աջակցել և աջակցելու է Ադրբեջանին. Դավութօղլու
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ ժամանել է Ադրբեջան: Այսօր Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է.
«Ներկայիս Ադրբեջանը երկրի կառավարության հաջողությունն է: Թուրքիայում հետևում են Ադրբեջանի տնտեսական աճին ու զարգացմանը: Թուրքիան մշտապես աջակցել և աջակցելու է Ադրբեջանին»:
Նշվում է, որ Դավութօղլուին ընդունելու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Սրանից առաջ էլ հաղորդվում էր, թե Դավութօղլուի ադրբեջանական այցն ավարտվելու է այսօր: