Բաժիններ՝

Բոլորը մեկի դեմ. հունաստանյան հավաքում վրացի «օրենքով գողին» թագազրկել են (տեսանյութ)

Ինչպես տեղեկացնում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ Հունաստանում տեղի է ունեցել գողական հավաք (սխոդկա)։ Հավաքի ընթացքում Դեդ Հասանի կլանի քրեական հեղինակությունները բավականին կոշտ են արձագանքել վերջերս տեղի ունեացած 9 հոգու թագադրմանը, որը նախաձեռնել էին մի խումբ «օրենքով գողեր»՝ 56-ամյա Վաժա Բիգանիշվիլիի գլխավորությամբ։

Գործակալությունը հիշեցնում է, որ հունիսի վերջերին միմյանց հանդեպ թշնամաբար տրամադրված գողական կլանները հերթով հավաքվել են Հունաստանում՝ սեփական շարքերը համալրելու համար։ Սկզբում Դեդ Հասանի կողմնակիցները՝ Դաթո Սեբիսկվերաձեի գլխավորությամբ, «օրենքով գող» են կարգել 4 հոգու, իսկ մեկ օր անց հակառակորդ խմբավորումը թագադրել է 9 հոգու։  Բնականաբար,  «հասանական» թևը այդ նախաձեռնության վրա վետո է դրել և ասպարեզ հրավիրել նախաձեռնողներին՝ հաշիվները պարզելու համար։ Ընդ որում, կայանալիք բանակցությունների ռազմավարությունը Դեդ Հասանի կողմնակիցները մշակել էին ավելի վաղ. գլխավոր գաղափարախոսների նեղ շրջանակով հավաք էին անցկացրել հանդիպումից առաջ։ Եվ նախորդ շաբաթվա կեսերին  «դեդական» դեսանտն իջավ Հունաստանում։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ զայրացած հեղինակությունների մարտահրավերը համարձակվել է ընդունել միայն Վաժա Բիգանիշվիլին։ Նրա համախոհները չեն ընդունել հրավերը՝ հետաձգելով իրենց սպասվող տխուր հեռանկարը։ Արդյունքում՝ Բիգանիշվիլին պատասխան է տվել բոլորի փոխարեն, սակայն չի դիմացել իրեն ներկայացված «պրետենզիաների» ճնշմանը։ Հավաքի վերջում Բիգանիշվիլիին տեղեկացրել են, որ նրա գողական լիազորությունները դադարեցված են։ Նման ճակատագիր են խոստացել նաև Գոջային, Իլգարին, ինչպես նաև՝ Գիլանի Սեդոյին, որը կուրգանյան կալանավայրից աջակցություն էր հայտնել «մուսուլման եղբայրներ» շարժմանը։

Ըստ «Прайм Крайм»-ի, գաղտնիք չէ, որ Եվրոպայում Մերաբ Ջանգվելաձի ձերբակալությունը ժամանակային որոշակի «ֆոռա» տվեց Դեդ Հասանի հետևորդներին, որը նրանք օգտագործեցին՝ սասանված դիրքերն ամրապնդելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս