Բաժիններ՝

Եվս երեք մարդ որոշել է մասնակցել Վրաստանի նախագահական կամպանիային

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններում իրենց թեկնածության առաջադրման հարցով ԿԸՀ-ին դիմած մարդկանց քանակը հասել է 9-ի: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ԿԸՀ-ի մամուլի ծառայությունը:

Վերջին օրերին իրենց թեկնածություններն են ներկայացրել մեկ քաղաքական սուբյեկտ՝ «Հանուր արդար Վրաստանի» կուսակցությունը (առաջնորդ՝ Սերգո Ջավախիձե), ինչպես նաև երկու նախաձեռնող խումբ՝ Գեորգի Չիխլաձե և Մերաբ Գորգաձե:

Վրաստանի նախագահի թեկնածուների անմիջական գրանցման գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 7-ին և ավարտվելու է սեպտեմբերի 27-ին: Գրանցման գործընթացը հաջողությամբ ավարտելու համար թեկնածուն պետք է հավաքի առնվազն 26.530 ստորագրություն (ընտրողների ընդհանուր քանակի 0.75 տոկոսը):

Ստորագրահավաքի վերջնաժամկետը սեպտեմբերի 17-ն է, իսկ դրանցում վերջին փոփոխությունը կարելի է կատարել մինչև սեպտեմբերի 22-ը: Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ երկրում ընտրելու իրավունք ունեցողների քանակը կազմում է 3.537.249 մարդ:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում նախագահական մրցավազքից դուրս է մնացել երկու թեկնածու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս