Բաժիններ՝

Վրաստանում նախագահական մրցավազքից դուրս է մնացել երկու թեկնածու

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԿԸՀ-ում գրանցված նախագահի թեկնածուների քանակը կրճատվել է երկուսով: ԿԸՀ-ի տվյալներով՝ այսօրվա դրությամբ գրանցվել է 6 թեկնածու:

Նախագահական ընտրություններին մասնակցելու են նախաձեռնող խմբերի կողմից առաջադրված Միխայիլ (Գելա) Սալուաշվիլին, Նեստան Կիրտաձեն, Մամուկա Չոխոնելիձեն, Նիկոլոզ Գորգիջանիձեն, ինչպես նաև Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին և Քրիստոնեա-դեմոկրատական շարժման առաջնորդ Գեորգի Տարգամաձեն:

Նախաձեռնող խմբերի կողմից առաջադրված Տարիել Խվեդելիձեն և Գեորգի Գախոկիան հանվել են գրանցումից՝ կապված նրանց փաստաթղթերում հայտնաբերված խախտումների հետ:

Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 27-ին: Մինչև սեպտեմբերի 17-ը նախագահի թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց համակիրների 26.000 ստորագրություն:

Նշվում է, որ դեռ հայտեր չեն ներկայացրել իր նախընտրական կամպանիան սկսած «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն, իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլին:

Ակնկալվում է նաև, որ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը ներկայացնելու է Դավիթ Բաքրաձեի, իսկ ոչ խորհրդարանական ընդդիմությունը՝  երգիչ Պաատա Բուրչուլաձեի թեկնածությունը: Ակնկալվում է, որ կառաջադրվի նաև նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031