Դիարբեքիրում պայթյուն է գրանցվել. կան վիրավորներ
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Դիարբեքիրում գրանցվել է ուժգին պայթյուն: Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով 13.20-ին: Պայթյունի հետևանքով՝ վիրավորվել է 6 մարդ, որոնցից երկուսն իգական սեռի երեխաներ են:
Ականատեսների վկայությամբ՝ փողոցում երթևեկող 17-18 տարեկան երկու անձանցից մեկը դեռևս անհայտ պատճառներով պայթեցրել է ինքնաշեն ռումբը: Անգամ նշվում է, որ ռումբը պայթել է նրա ձեռքում:
Գրանցված ուժեղ պայթյունը սարսափի մեջ է գցել շրջակայքում եղած մարդկանց և խուճապի պատճառ է հանդիսացել: Ոստիկանությունը մասշտաբային հետաքննություն է սկսել: