Բաժիններ՝

Հրաչյա Հարությունյանի փաստաբանը պարզաբանում է տվել դատարանում նրա հագուստի վերաբերյալ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով նոր Մոսկվայում իր բեռնատարով բախվել է ուղևորատար ավտոբուսի, հիվանդանոցից դատարան է բերվել խալաթով, քանի որ չի ունեցել այլ հագուստ: Այս մասին այսօր հայտարարել է Հարությունյանի փաստաբան Էրիկ Չաբանովը:

Վերջինիս խոսքերով՝ բժիշկները չեն հետապնդել նրան նվաստացնելու նպատակ. «Բժիշկները ստիպված են եղել պատռել իմ պաշտպանյալի հագուստը (երբ նրան բերել են վթարի վայրից): Հավելյալ հագուստ չի գտնվել ո՛չ նրա մոտ, ո՛չ էլ հիվանդանոցում:

Այդ պատճառով էլ ստիպված են եղել նրան հագցնել այդ խալաթը: Նրանք Հարությունյանին վիրավորելու նպատակ չեն ունեցել»:

Փաստաբանն ընդգծել է, որ բժիշկները կարող էին կապնվել իր հետ, ինչից հետո ինքը հագուստ կբերեր իր պաշտպանյալին, սակայն բժշիկները դա չեն արել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս