Հրաչյա Հարությունյանի եղբայրը՝ NTV-ին. Թող ողջ Ռուսաստանը լսի ու իմանա, որ մեր ընտանիքից ոչ մեկ չէր ուզենա նման վնաս հասցնել ոչ մեկին (տեսանյութ)
ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որը մեղադրվում է Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեջ, Մոսկվա էր մեկնել գումար աշխատելու, որպեսզի դրանով իր 21-ամյա որդու գերեզմանը սարքի: NTV-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հրաչյա Հարությունյանի եղբայրը:
«Անձամբ ես ուզում եմ ասել, որ նոր Մոսկվա եղբայրս մեկնել է գումար աշխատելու, որ իր 21-ամյա որդու գերեզմանը սարքի, ով վերջերս է մահացել: Ինքը դրա համար է Ռուսաստան գնացել: Թող ողջ Ռուսաստանը լսի ու իմանա, որ մեր ընտանիքից ոչ մեկ չէր ուզենա նման վնաս հասցնել ոչ մեկին: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ եղբայրս… Հավանաբար արգելակները չեն աշխատել, նա չի ուզեցել դա անի, այլ բան ես չեմ կարող ասել»,- ասել է նա: Հիշեցնենք, որ վթարի հետևանքով զոհվել է 18-մարդ: