Էրդողանը չի պատասխանել Եգիպտոսի փոխնախագահի հեռախոսազանգին
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը չի պատասխանել Եգիպտոսի փոխնախագահներից մեկի հեռախոսազանգին:
Էրդողանը հայտարարել է, որ իրենց համար Եգիպտոսի նախագահը Մոհամմեդ Մուրսին է, և որ իրենք չեն ճանաչում Եգիպտոսի ներկայիս կառավարությանը, որը ձևավորվել է այդ երկրում իրականացված զինվորական հեղաշրջումից հետո:
Էրդողանը հավելել է, որ Եգիպտոսում հակամարտող կողմերը չեն գնում որևէ փոխզիջման՝ ընդգծելով, որ Թուրքիան դեմ է զինվորական հեղաշրջումներին: