Բաժիններ՝

Վրացի զինվորականները կստանան առավել որակյալ ռազմական հանդերձանք. Ալասանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրացի զինվորականները մոտ ժամանակներս կստանան նոր հանդերձանք: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Վերջինիս խոսքերով՝ միջազգային առաքելությունների կատարման կամ զորավարժությունների ժամանակ վրացի զինվորականները դժգոհություններ են ներկայացրել իրեն, որոնց մասին կիսվել է ռազմական հանդերձանք արտադրող տեղական «Դեմետրե 96» ձեռնարկության ղեկավարության հետ:

Ալասանիան ընդգծել է, որ արդեն իսկ պատվիրված է նոր ռազմական հանդերձանքը, որը կլինի առավել որակյալ՝ համեմատած նախորդի հետ. «Որակը նախկինից կրկնակի բարձր է:

Իմ կարծիքով՝ մեր զինվորները, որոնք հերոսաբար իրենց առաքելությունն են կատարում Աֆղանստանում և պատրաստ են արյան մինչև վերջին կաթիլը ծառայել իրենց երկրին, պետք է ունենան աշխատանքային արժանի պայմաններ, ինչն առաջին հերթին վերաբերում հանդերձանքին»:

Ալասանիայի խոսքերով՝ ռազմական նոր հանդերձանքը փորձարկվել է դաշտային պայմաններում և կատարվելու են համապատասխան նկատառումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս