Հրաչյա Հարությունյանը բուժզննում է անցնում մոսկովյան հիվանդանոցներից մեկում
![](https://168.am/wp-content/uploads/2013/07/51e3fcda-f650-315c-f650-3153f4049a01.photo_.0.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանը ներկայումս բուժզննում է անցնում Մոսկվայի թիվ 20 քաղաքային կլինիկական հիվանդանոցում: Այս մասին գործակալությանը հայտնել է մայրաքաղաքի բժշկական շրջանակներում եղած աղբյուրը:
Հարությունյանը մեղադրվում է նոր Մոսկվայի տարածքում ավտովթարի պատճառ դառնալու մեջ, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ: Հարությունյանի վարած բեռնատարը բախվել էր մի ուղևորատար ավտոբուսի, որում գտնվել է 64 մարդ: Հոսպիտալացվել է 32 մարդ, որոնցից 12-ի վիճակը գնահատվում է ծանր: 6 մարդ գտնվում է վերակենդանացման բաժնում:
Մոսկովյան դատարանի երեկվա որոշմամբ Հարությունյանը նախնական կալանքի տակ է պահվելու մինչև սեպտեմբերի 13-ը: Որոշակի տվյալներով՝ Հարությունյանին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: