Իրանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն՝ կապված Եգիպտոսի հետ. Իրանի ԱԳՆ

Irib News-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Իրանի ու Թուրքիայի միջև առկա են տարաձայնություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:

Վերջինիս խոսքերով՝ օրեր առաջ կատարած թուրքական այցի ժամանակ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին իր թուրք գործընկեր Ահմեթ Դավութօղլուի հետ քննարկել է Եգիպտոսում ստեղծված իրավիճակը:

Թուրքիան հանդես է գալիս Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսիի գահընկեցության (հուլիսի 3) դեմ, որին աջակցում է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը:

Տեսանյութեր

Լրահոս