Բաժիններ՝

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բախումների հետևանքով զոհվել է 130 մարդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում երեկ բախումներ են գրանցվել կառավարական զորքերի և ապստամբների միջև: Դրա հետևանքով սպանվել է առնվազն 130 մարդ, որոնցից 10-ը զինծառայողներ են:

Բախումները գրանցվել են Գոմա քաղաքից ոչ հեռու, որը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում: Բախման ժամանակ կառավարական զորքերն օգտագործել են տանկեր և ականանետեր:

Բախումների պատճառով տվյալ շրջանը լքել է մոտ 1000 մարդ: Գոմայի մերձակայքում կառավարական զորքերի ու ապստամբների միջև բախումները շարունակվում են 2012 թվականից, երբ «Մարտի 23 շարժում» շարժման զինյալները որոշ ժամանակով գրավեցին այդ քաղաքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս