Բաժիններ՝

Ադրբեջանը ցանկանում է ունենալ սեփական միջուկային ծրագիր

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Ղարիբովը երեկ հայտարարել է միջուկային ֆիզիկայի ոլորտում կրթության վերստեղծման անհրաժեշտության մասին.

«Տվյալ ոլորտում մասնագետների նախապատրաստության ժամանակ չի կարելի սահմանափակվել միայն դասախոսություններով: Այսօր միջուկային ֆիզիկայի դասավանդումն ու այդ ոլորտի կադրեր նախապատրաստելն Ադրբեջանում գտնվում է շատ ցածր մակարդակի վրա: Պետք է բարձրացրնել կրթական մակարդակը:

Մենք պետք է ունենանք մեր սեփական միջուկային ծրագիրը: Եթե հետագայում հարևան երկրներում առաջանան ատոմային էներգիայի հետ կապված այս կամ այն խնդիրներ, մենք պետք է տեղյակ լինենք տվյալ խնդրից: Երկիրը պետք է ունենա իր կադրային պոտենցիալը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031